Կորած պետհամարանիշների փոխարեն կհատկացվի կրկնօրինակը. Կառավարությունն ընդունեց որոշումը |1lurer.am|

1lurer.am: Կառավարության որոշմամբ՝ կորած զույգ համարանիշների փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ, կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց: «Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ որոշումը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

«Վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները այդպիսի խմբեր բացահայտել ու ձերբակալել են: Բայց մենք որոշեցինք այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել հետևյալ որոշումը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ քաղաքացին ստիպված կլինի ոչ թե համարանիշի մեծ «փրկագին» վճարել, այլ ուղղակի պետական տուրք վճարելով ստանալ համարանիշի կրկնօրինակը»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդպես արմատապես կլուծվի այդ խնդիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով