tert.am: «Թալիբան» շարժման անդամներն իրենց դրոշը բարձրացրել են Աֆղանստանի և Պակիստանի միջև հիմնական սահմանային անցակետում և պնդում են, որ այն այժմ իրենց վերահսկողության տակ է:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, աֆղան պաշտոնյաները հերքել են դիրքի կորստի մասին լուրը, թեև սոցցանցում տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ «Թալիբանի» զինյալները զրուցում են պակիստանցի սահմանապահների հետ:
Վերջին շաբաթներին ծայրահեղական շարժման անդամներն արագորեն առաջընթաց են ունենում երկրի տարբեր հատվածներում, այդ թվում և սահմանների մոտակայքում՝ երկրի զինված ուժերից խլելով մի շարք առանցքային հենակետեր և անցակետեր։