hetq.am: Սահմանադրական դատարանում վեցերորդ օրն է շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջով երկու կուսակցությունների և երկու դաշինքների դիմումների քննությունը:
Այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում դիմող կողմի ներկայացուցիչները հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ելույթում պնդեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ատահայտում ժողովրդի իրական կամքը, «ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը խեղքաթյուրված է»:
Վարդևանյանի խոսքով՝ հենց վարչական ռեսուրսի չարաշահում է այն, որ վարչապետը հրաժարականի դիմումից հետո շարունակել է պաշտոնավարոումը` որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ նրա՝ իրավապահ համակարգը չի ունեցել այն անկախությունը, որը պետք է ունենար:
«Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը: Իսկապես այս գործը ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ»,-ասաց Վարդևանյանը:
Շարունակությունը՝ hetq.am-ում։