Մեղրիի նախկին համայնքապետը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին |armtimes.com|

armtimes.com: Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է հուլիսի 13-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանին:

Նա 2 հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հուլիսի 11-ի 186-Ա եւ 187-Ա որոշումները:

Տվյալ որոշումներից մեկով ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, իսկ մյուսով՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով