Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից. ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել |news.am|

news.am։ Կրթության եւ գիտության նախարարի հրամանով Աստղիկ Ավետիսյանը ազատվել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնից, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Գեւորգ Գասպարյանը։  Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնեց, որ այսօր Գեւորգ Գասպարյանը դպրոցի ուսուցչական անձնակազմին է ներկայացվել։

«Անձնակազմին ներկայացրել ենք, մոտ ժամանակներս ընդունում–հանձնում կլինի, պարոն Գասպարյանը պարտականությունները կատարողը կլինի, մինչեւ եռամսյա ժամկետում տնօրենի ընտրությունը»,–նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը։

Նշենք, որ Գյումրու թիվ 37 դպրոցում առերեւույթ կաշառք տալու, կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության փաստերի առթիվ քրեական գործ էր հարուցվել դպրոցի տնօրենի դեմ, որը հայտարարված մրցույթը հաղթել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով