Ուսումնավարժությունների ընթացքում մարզերում օդային տագնապ է իրականացվել

Ուսումնավարժությունների ընթացքում մարզերում օդային տագնապ է իրականացվել։ Տեղեկացնում է ԱԻՆ-ը։

«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով վարժանքները շարունակվում են հանրապետության տարբեր մարզերում:

Արմավիրի մարզի Փարաքար, Գայի և Դողս համայնքներում, միջնակարգ դպրոցներում մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են բնակչության, մանկավարժական անձնակազմի և աշակերտների պատսպարումներ: Ուսումնավարժություների ընթացքում համայնքի ղեկավարների հետ իրականացվել են բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ:

Վայոց ձորի մարզի Հորսի հիմնական դպրոցում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցել է թվով 12 աշակերտ և ուսուցչական կազմ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Գետաշեն, Լիճք, Մադինա, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր համայնքներում և միջնակարգ դպրոցներում:

Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել են համայնքներում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարահանման, պատսպարման հաշվարկները, համայնքների կազմավորումները և նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով