2017 թվականից ի վեր առաջին անգամ. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Հերցոգի հետ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի պաշտոնակցի` Իցհակ Հերցոգի հետ՝ վերջինիս պաշտոնավարման մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով թուրք առաջնորդի գրասենյակին:

Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ չնայած բոլոր տարաձայնություններին` կարևոր է պահպանել շփումն ու երկխոսությունը:

«Միջազգային համայնքն ակնկալում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կկարգավորվի ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Թուրք նախագահն ընդգծել է նաև, որ թուրք-իսրայելական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության համար: Էրդողանը շնորհավորել է Հերցոգին Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով