Ստամբուլում ձերբակալել են հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդկանց |tert.am|

tert.am: Ստամբուլի Քադըքյոյ շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ ձերբակալվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով քաղաքի վարչակազմին:

«Երեք քաղաքացի, որոնք մասնակցել են այդ գործողությանը, ձերբակալվել են իրենց տներում: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք այդ զազրելի արարքը, որը դրսևորվել է սուրբ վայրերի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է երկու տղամարդ պարում եկեղեցու պատի վրա, որտեղ տեղադրված է խաչը: Նշվում է, որ տղամարդիկ գինովցած են եղել:

Շարունակությունը՝ tert.am– ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով