Ավելի քան 34 կգ ապօրինի դեղորայք. ՊԵԿ-ը բացահայտել է դեղամիջոցների ապօրինի ներմուծման դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 34 կգ դեղամիջոցների ապօրինի ներմուծման դեպք: Այն փորձել են փոխադրել «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետով:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ եղել են ոչ միայն դեղամիջոցներ, այլև դեղերի  դատարկ մեծաքանակ տուփեր՝ ավելի քան 6 կգ քաշով:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք: 

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ. Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենայում: Արդյունքում նշված ավտոմեքենայի սրահի վահանակի, հետևի թափարգելի, բեռնախցիկի դռան և վառելիքի բաքի միջից հայնտաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած 6,45 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների թղթյա տուփեր, ինչպես նաև մոտ 28 կգ ընդհանուր քաշով 38 տարբեր անվանումներով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով