Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները պետք չէ վերածել Թուրքիա-ԵՄ կամ Թուրքիա-ՆԱՏՕ հակասության․ Հուլուսի Աքար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան կոչ է անում Հունաստանի իշխանություններին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ արձագանքելով իր հույն պաշտոնակցի վերջին հայտարարություններին։ Դրանցում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսը Անկարային մեղադրել էր միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար։

«Հունաստանը շարունակում է հանդես գալ սադրիչ և անզիջում դիրքերից», – հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Երրորդ կողմը չի կարող լուծել Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում առկա խնդիրները։ Խորհուրդ եմ տալիս իմ հույն գործընկերներին չփորձել Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները վերածել Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ՆԱՏՕ կամ Թուրքիա-ԱՄՆ հակասությունների»,- հայտարարել է Հուլուսի Աքարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով