Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 11-ին |aysor.am|

aysor.am: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհապարակի ապրիլի 11-ին։

«Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց մանրամասները», – քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Քոչարյանի ելույթում, ըստ փաստաբանի, նորություններ չեն եղել. նա կրկնել է տարբեր առիթներով տարբեր դատարաններում հնչեցրած իր խոսքը։ «Այսօր դատարանում չհնչեց մի բան, որը չի հնչել նախորդ դատավարությունների ժամանակ», – նշեց Ալումյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով