Հուլիսի 10-ից 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հանրապետության տարածքում հուլիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-15-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։