tert.am: Աֆղանստանի Բադղիս նահանգի Քալայի Նաու քաղաքում կառավարական զորքերի և թալիբների միջև բախումների հետևանքով վերջին երեք օրերին 4 խաղաղ բնակիչ է զոհվել, 77-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հուլիսի 7-ին «Թալիբան» շարժման գրոհայինները երեք կողմից հարձակվել են Քալայի Նաու քաղաքի վրա, ներխուժել բանտ ու ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որի հետևանքով քաղաքում փողոցային մարտեր են սկսվել:
Ավելի մանրամասն՝ tert.am-ում