Մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է. ՊԵԿ աշխատանքային խմբին ներկայացվել են ուսումնասիրության արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։ 11 ամիսների ընթացքում Եվրոպական միության կողմից ընդունված չափանիշների համաձայն գնահատվել են Հայաստանում մաքսային օրենսդրությունը, վարչարարության տարբեր ուղղությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական եկամուտների կոմիտեում ստեղծված աշխատանքային խմբի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվել 20 ուղղություններով: Արդյունքում կոմիտեին ներկայացվել են մաքսային վարչարարության առանձին ուղղությունների կատարելագործման առաջարկներ և եվրոպական չափանիշներին հասնելու հետագա գործողությունների նախնական ծրագիր։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում կատարված մաքսային վարչարարության գնահատումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, վերացնել հայտնաբերված թերությունները, ինչը դրականորեն կանդրադառնա առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով