tert.am: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն օպերատիվ խմբի հետ միասին ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն՝ գնահատելու Աֆղանստանի հետ սահմանին տիրող իրավիճակը: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են կամզակերպության մամուլի ծառայությունից:
«Հուլիսի 6-ին օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ժամանել է Տաջիկստան: Մոսկվայից Դուշանբե սպայական խումբը տեղափոխվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ նախատեսվում է շրջայցեր կատարել Տաջիկստանի հարավային շրջաններում, ինչպես նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ երկրի ՊՆ, Ազգային անվտանգության պետական կոմիտեի և սահմանապահ զորքերի ղեկավարության հետ:
Շարունակությունը՝ tert.am-ում: