Բաքվում ընթացող դատական պրոցեսները զուրկ են որևէ իրավական հիմքից. Եղիշե Կիրակոսյան |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր տեղի ունեցած հեռավար քննարկման ընթացքում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ ընթացող դատական պրոցեսներին ու ևս մեկ անգամ շեշտել, որ դրանք որևէ իրավական հիմք չունեն:

«Բաքվում ընթացող ապօրինի, շինծու դատական պրոցեսներն ակնհայտորեն բեմականացված են, զուրկ են որևէ իրավական հիմքից: Դրանք ավելի շատ ենթադրում են իրենց քաղաքական գծին օժանդակելուն ուղղված քայլեր: Դատական պրոցեսների ընթացքի վերաբերյալ անհանգստություն ունենալով՝ փորձեցինք դատարանին ներկայացնել որոշակի խնդրանքներ, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, նաև Հայաստանի կառավարությանը տրամադրվի քրեական գործի բոլոր նյութերը: Նաև պահանջ ներկայացրեցինք առ այն, որ եթե դատարանը նմանատիպ քայլերի չդիմի, ապա այս դատական պրոցեսներն ուղղակիորեն, ամենօրյա ռեժիմով խախտում են արդար դատաքննության իրավունքը»,- ասաց Կիրակոսյանը:

Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է երկու միջպետական գանգատ, որը ներառում է գերի վերցված անձանց, նրանց հարազատների, ինչպես նաև անհետ կորածների հարազատների իրավունքների պաշտպանությունը:

Խոսքը վերաբերում է փետրվարին Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատին և մարտին ու մայիսին Թուրքիայի դեմ ներկայացված միջպետական գանգատներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով