Իտալիայում մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 85 մարդ |tert.am|

tert.am: Իտալիայի տարբեր շրջաններում անցկացված հատուկ գործողությունների ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են 85 մարդու՝ մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական ANSA լրատվականին։

Ձերբակալվածները կասկածվում են թմրանյութերի և զենքի վաճառքի, դրամաշորթության և կաշառակերության համար։ Կասկածյալներից 63-ը կալանավորվել են, 18-ը գտնվում են տնային կալանքի տակ, ևս 4 հոգի քաղաքից չբացակայելու թուղթ է ստորագրել։ Ձերբակալվածների թվում է նաև Ջուզեպպա Վիտալեն (Ջուզի), որը եղբայրների՝ Լեոնարդոյի և Վիտոյի ձերբակալումից հետո ղեկավարել է մաֆիայի կառույցը Սիցիլիայի Պարտինիկո քաղաքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով