tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել «Ուկրաինա 30. Միջազգային քաղաքականություն» համաժողովում`նշելով այն երկրները, որոնց հետ Ուկրաինայի համար ձեռնտու է լինել ընկերներ, գրում է lenta.ru-ն:
Ուկրաինայի ղեկավարն այդ երկրների շարքն է դասել՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Թուրքիան, Չինաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան:
Զելենսկին կոչ է արել նաև պահպանել հարաբերությունները Բրազիլիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ: