«Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել». Էրդողան |tert.am|

tert.am: Ստամբուլում մարտի 31-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: Այդ մասին, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի գլխավորած կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը պարտություն է կրում ընտրություններում:

Էրդողանի խոսքով՝ պատճառն «ընտրությունների արդյունքների կեղծումն» է: Նա ընդգծել է, որ նոր ընտրությունների անցկացումը կնպաստի «քվեարկության իրական արդյունքների ի հայտ գալուն»:

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով