Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի մերժման ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Ալումյանը:
«Դատարանի որոշումը դեռևս չենք ստացել, բայց անպայման բողոքարկելու ենք: Հիմքերի վերաբերյալ դեռևս ոչինչ չեմ կարող ասել, միայն կասեմ, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն իր մեջ առհասարակ որևէ պատճառաբանություն չէր պարունակում: Մեր բողոքներից մեկի հիմքը հենց դա էր: Վերաքննիչ դատարանն այդ փաստը հաշվի չառավ և որոշում կայացրեց Քոչարյանին կալանքի տակ պահել»,- ասաց Ալումյանը և հավելեց, որ մերժվել է նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով