lragir.am: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ Սպայկա ընկերության այն հայտարարությանը, որ մթերումները դադարեցնում են: «Մենք բոլոր թե մթերողների, թե արտահանողների հետ հանդիպում ենք, աշխատանք ենք տանում:
Այս պահին դեռևս լուրջ անհանգստացնող բան չկա, որովհետև Սպայկան իր հայտարարության մեջ ասում է, որ ոչ թե չի մթերելու, այլ ասում է՝ եթե ֆինանսական միջոցների խնդիր լինի… դեռևս չկա նման խնդիր, մենք աշխատանքները շարունակում ենք: Բայց առիթն օգտագործելով՝ ուզում եմ ասել, որ մեր բոլոր մթերողներին մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, որպեսզի գնան ու պայմանագրեր կնքեն: Բայց հիմա գյուղացիները չեն կնքում, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու չեն կնքում:
Մենք անընդհատ փորձում ենք ասել՝ պայմանագրային հարաբերությունների մեջ մտեք, մի սպասեք վերջին պահին: Մենք այս պահին ունենք ֆինանսական ռեսուրսներ և բոլորին կարող ենք տալ»,- Գևորգյանը: Նա նշեց, որ Սպայկա ընկերությունը հանրապետության թարմ պտուղ-բանջարեղենի շուրջ 20 տոկոսի մթերումն ու արտահանումն էր ապահովում: