Փորձ է արվում ստի միջոցով լարել հայ-ռուսական հարաբերությունները. Անդրանիկ Քոչարյան

24news.am: Վերջին օրերին հայկական լրատվական դաշտում տեղ են գտնում հրապարակումներ, որոնք հետապնդում են մեկ խնդիր՝ արհեստական լարվածություն  առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով այն հոդվածները, որում իրեն է վերագրվում   «հոկտեմբերի 27-ի դեպքերը ռուսական կողմի հետ կապելու մասին հայտարարությունները»:

«Սրանք իրականության հետ կապ չունեցող, ստահոդ տեղեկություններ են: Ես երբեք չեմ ասել, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը կապում եմ Ռուսատանի կամ ՌԴ նախագահի հետ: Անգամ չէի էլ արձագանքի, եթե չհասկանայի, որ խնդիր է դրված արհեստական լարվածություն առաջացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում նմանատիպ ստերով»,- նշեց Քոչարյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով