Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 19։15-ին, Վանաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է օդաճնշիչ հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 84 և 7.62 մմ տրամաչափի՝ 43, խոշոր, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ և ինքնաձիքի 2 դատարկ պահունակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ հորը, որը դրանք ձեռք էր բերել ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 9-ին, ժամը 17։30-ին, բաժին է ներկայացել Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ և հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաձիգի դատարկ փամփուշտատուփ, «ՌԳԴ -5» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, ձեռքի նռնակի պայթուցիչ, 5 հատ 12.7 մմ, 6 հատ 5,45 մմ և 85 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հորը (մահացել է 1992թ.), ով զենք-զինամթերքը բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, պահել տան հողամասում՝ հողի տակ և մոռացության մատնել:
Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: