ԵԽԽՎ-ն Ռուսաստանին առաջարկել է ձեւավորել պատվիրակություն եւ մուծել անդամավճարները |news.am|

news.am: ԵԽԽՎ-ն իր ապրիլյան նստաշրջանում ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որում կոչ է արել Ռուսաստանին պատվիրակություն ձեւավորել, ինչպես նաեւ՝ մուծել Եվրոպայի խորհրդի անդամավճարը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ 

ԵԽԽՎ-ն բոլոր կողմերին ակտիվ երկխոսության կոչ է արել՝ Եվրոպայի խորհրդի առաքելության պահպանման համար, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակից խուսափելու համար, երբ խոշորագույն անդամ-պետությունը ստիպված կլինի որոշել լքել կազմակերպությունը «աշխարհաքաղաքական հետեւանքներով»։

ԵԽԽՎ-ի կարծիքով, դա նաեւ «Ռուսաստանի քաղաքացիների համար կոնկրետ հետեւանքներ» կունենա։

Ինչպես նշում է գործակալությունը, ընդունած բանաձեւում ԵԽԽՎ-ն «կազմակերպության անդամ-պետությունների կառավարություններին կոչ է անում դիտարկել կազմակերպության քաղաքական արդիականության եւ ֆինանսական կայունության ապահովման բոլոր հնարավոր տարբերակները՝ նրա գործունեության տապալումը թույլ չտալու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով