Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։

Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից և Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ինչպես և նախորդ թուրք պաշտոնյաները, Չավուշօղլուն ևս Twitter-ի էջում գրառում է կատարել.
«Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով