tert.am: Հունաստանի Քաղաքացիական ավիացիան ևս հինգ երկիր է ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն ազատվում են Հունաստան մուտք գործելու սահմանափակումներից:
Ինչպես տեղեկացնում է Greek City Times-ը, խոսքը Հայաստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Բրունեյի մասին է:
Ավելի վաղ այդ ցանկում ընդգրկվել էին Եվրամիության և Շենգեն գոտու երկրները: