tert.am: Ղրղզստանի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Ռուսլան Կազակբաևն Ադրբեջան կատարած այցի ընթացքում առաջարկել է ձևավորել երկխոսության և համագործակցության նոր հարթակ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնյան այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախախ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո: Կազակբաևի խոսքով՝ երկխոսությունը կարող է զարգանալ «5+3» ձևաչափով: