Հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, Կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը շարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում էր կայացրել: