Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվում են վերանորոգման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
«Զվարթնոց»-ում արդեն իսկ մեկնարկել է թռիչքուղու վերանորոգումը, բացի այդ նախատեսվում է երկու օդանավակայաններում իրականացնել ենթակառուցվածքի մեծացման նախագիծ»,- նշեց նախարար՝ կարևորելով փոքր ավիացիայի զարգացումը:
Նրա խոսքով՝ այս ոլորտում 3 ընկերություն լիցենզիա է ստացել, որոնք ուղղաթիռներ են գնել։
Ուղղաթիռներից մեկը տրամադրվել է առողջապահության նախարարությանը հեռավոր մարզերից ծանր հիվանդներին ավելի արագ Երևան տեղափոխելու համար։