Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները կիրականացվեն |aysor.am|

Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:

«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում, զգալով մթնոլորտը, որում աշխատանքն այժմ ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ Բաքուն և Երևանը շահագրգռված են, որպեսզի այդ պայմանավորվածություններն այս անգամ թղթի վրա չմնան»,- ասել է Ս.Լավրովը՝ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին:

Նա նշել է, որ Մոսկվան օգնելու է այդ պայմանավորվածությունների իրականացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով