Բելառուսը հայտարարել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին |tert.am|

tert.am: Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը։ Բելառուսի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է iz.ru-ն։

«Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված աննախադեպ պատժամիջոցների կապակցությամբ այսօր արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսի Հանրապետությունում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը»,- նշել են գերատեսչությունում:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, դիվանագետին տեղեկացրել են ԵՄ քայլերին ի պատասխան Բելառուսի քայլերի մասին, մասնավորապես՝ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին։

Բացի այդ, Մինսկը կարգելի Բելառուս մուտք գործել եվրակառույցների ներկայացուցիչներին և ԵՄ երկրներից այն անձանց, որոնք «նպաստել են Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցների կիրառմանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով