Շվեդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել |tert.am|

tert.am: Շվեդիայի վարչապետ Շտեֆեն Լևենը հայտարարել է հրաժարական տալու մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` տեղի ռադիոյին հղումով, լրացուցիչ ընտրություններ չեն կայանալու:

Հաղորդվում է, որ Լևենը խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին խնդրել է փորձել նոր կառավարություն ձևավորել:  

Երկուշաբթի Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել գործող վարչապետ Շտեֆան Լևենի նկատմամբ վստահության հարցով քվեարկությունը, որի արդյունքներով երկրի պատմության մեջ առաջին անգամ անվստահություն է հայտնվել վարչապետին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով