Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։