ԱՄՆ-ն առայժմ Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների գործընթացը վերականգնելու փորձեր չի ձեռնարկում |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ը  Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու փորձեր առայժմ չի ձեռնարկում։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում:

Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ գործընթացը վերսկսելու համար քայլեր ձեռնարկել, Բլինկենը բացասական պատասխան է տվել։

«Այդ մասին հիմա խոսք չկա։ Ֆրանսիան և ԱՄՆ-ն իրենց ազդեցությունն օգտագործել են Գազայում հակամարտության վերջին սրացումը կանգնեցնելու համար։ Հումանիտար օգնության տրամադրումն ու Գազայի հատվածի վերականգնման հարցն էայս պահին նեզ համար գերակա խնդիր»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով