Թուրքիայում մեկնարկել է «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվել է «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկը, որը կանցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ և կմիացնի Սև և Մարմարա ծովերը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Թուրքիայի ղեկավարը ներկա է եղել հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը՝ սեղմելով խորհրդանշական կոճակը:

«Ստամբուլ» ջրանցքը կունենա 45 կմ երկարություն և առնվազն 275 մետր լայնություն, խորությունը կլինի 21 մետր:

Թուրքիայի նախագահը նշել է, որ հաշվարկների համաձայն՝ մինչև 2050-ը Բոսֆորի նեղուցով տարեկան կանցնի մոտ 78 հազար նավ, մինչդեռ հնարավոր է ապահովել 25 հազար նավի անվտանգ նավարկումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով