ԱՄՆ-ն և Ֆրանսիան մտադիր են թույլ չտալ Չինաստանի ղեկավարությամբ նոր աշխարհակարգի ստեղծումը. Բլինկեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Փարիզի տեսակետները համընկնում են այն հարցում, որ Չինաստանին չպետք է թույլ տալ ստանձնել աշխարհում առաջնորդի դերը: Այս մասին Բլինկենը խոսել է The New York Times պարբերականի լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան համակարծիք են, որ պետք է հակազդել Չինաստանի ղեկավարությամբ նոր աշխարհակարգի ստեղծմանը: Բլինկենի համոզմամբ՝ նման կարգն «իր բնույթով բացարձակ ոչ լիբերալ է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով