Հրդեհ՝ Երևանի հեռուստաաշտարակի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Թարմացում- հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին։ Դեպքի վայրում են ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով