tert.am: Իմ համոզմամբ՝ իշխող կուսակցությունը արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի հավաքել: Այսօր դատախազության դիմաց ի աջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը:
Խոսելով դաշինքի մանդատները վերցնելու կամ չվերցնելու մասին խոսակցությունների մասին՝ Հակոբյանը նշեց, որ մեկ ուժ են և ցանկացած որոշում լինելու է միասնական: Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ մյուս ուժերին համագործակցության առաջարկների մասին` վերջինս շեշտեց՝ «Աստված չանի Փաշինյանից համագործակցություն առաջարկ ստանանք, նա մեզ համար դիտարկվում է որպես թշնամի: Այն ուժերը, որոնք գնացին և բանակցեցին նրա հետ, այս երևույթը միայն կարող եմ քաղաքական անբարոյականություն անվանել, որ ավելի կոպիտ չլինի»:
Վահե Հակոբյանը դիտարկեց, որ այս իշխանության համար կարևոր էր, որ Սյունիքից շատ ձայներ հավաքեին, բայց ըստ նրանց տվյալների՝ Սյունիքում քվեարկել են շուրջ 15 հազար զինվորական և եթե սա չհաշվեն, պարզ կլինի, թե Սյունիքում իրականում ինչ արդյունք է գրանցել իշխանությունը Սյունիքից: