tert.am: «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
«Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։
Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։