aysor.am: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հարց ուղղեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն գումար է տնտեսում կառավարությունը նախարարությունների օպտիմալացման հաշվին։
Զեյնալյանն ընդգծեց որ նման հաշվարկ չկա։
«Կոնկրետ որևէ մեկը չի կարողանա ասել։ Որևէ մեկը չի կարող հաշվարկել, թե որքան գումարի խնայողության մասին է խոսքը, որովհետև սա դինամիկ պրոցես է։ Հնարավոր չէ չոր հաշվարկ կատարել, նաև հաշվարկի մեխանիզմներն են բացակայում։ Մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու և մի քանի հարյուր՝ ժամանակի ընթացքում։ Դա տևական պրոցես է»,- ասաց նախարարը։