Այսօր մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ճամբարային ծրագրի առաջին փուլը: 8 երկրից Հայաստան է ժամանած շուրջ 100 պատանի, հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը․
«14-օրյա ծրագրի ընթացքում սփյուռքահայ պատանիները կանցնեն հայոց լեզվի, հայրենաճանաչության, երգ ու պարի դասընթացներ, կայցելեն Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը, կծանոթանան հայրենիքի կրթական հնարավորություններին, բազմաթիվ հանդիպումներ կունենան:
«Քայլ դեպի տունն» այս տարի կանցկացվի 4 փուլով՝ հյուրընկալելով 13-18 տարեկան 400 սփյուռքահայ պատանիների»: