Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են. Արթուր Դավթյան |azatutyun.am|

Առկա են օրենքով նախատեսված  Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, շեշտել ենք հատկապես հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է՝ և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ, այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով հնարավոր է նախաքննության փուլում, վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ, տեսականորեն, այնքանով հնարավոր է նաև դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն», – ասաց դատախազը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով