armenpress.am: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանության կողմից բանակն օգտագործելու վերաբերյալ ՀՀ Զինված ուժերը որևէ հաստատող փաստաթուղթ չի տեսել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝անդարադառնալով հարցին, որ նման մեղադրանքներ հնչում են ընդդիմության կողմից։
«Ամեն դատարկ բան մեկնաբանելն էլ է դժվար։ Համացանցում տարածված տեսահոլովակների կամ հայտարարությունների ուսումնասիրության արդյունքում որեւէ հաստատող նյութ մենք չտեսանք: Իրավապահ համակարգը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, թե կան կոնկրետ նյութեր, թող փաստերով ներկայացնեն, և կտրվի համապատասխան գնահատական։ Միաժամանակ ես իրենց առաջարկում եմ՝ եթե չկարողանան ապացուցել, հաստատել, գոնե ներողություն խնդրեն զինված ուժերից, և մերկապարանոց հայտարարություններ չհնչեն»,- ասաց ԳՇ պետը: