Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ի պարզաբանումը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ: ՀԷՑ-ի պարզաբանումը ստորև.

«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով