Երևանի 3/19 ընտրատեղամասում այսօր մի քանի անգամ քվեախցիկից դուրս քվեարկության փորձեր եղան, որոնք կանխվեցին միայն հանձնաժողովի նախագահի և վստահված անձնանց զգուշացումից հետո:
Ընտրատեղամաս էր եկել Սարգիս Եղիազարի Կարապետյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է: Պատգամավորության թեկնածուն իրավունք ունի ընտրատեղամասում գտնվելու միայն այն դեպքում, եթե եկել է քվեարկելու։ Սարգիս Կարապետյանը, սակայն, չէր եկել քվեարկելու համար։
Կարապետյանը մտել էր ընտրատեղամասի շենք և պնդում էր, որ ինքը տեղամասաի տարածքում չէ: Նա որոշ ժամանակ մնաց տեղամասի տարածքում, հետո հեռացավ:
Լուսանկարում Սարգիս Կարապետյանն է՝ 3/19 ընտրատեղամասում