Տիգրան Ուրիխանյանը քվեարկել է Կենտրոն վարչական շրջանի 9/7 ընտրատեղամասում |1lurer.am|

1lurer.am:  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանը ընտրությանը մասնակցել է Կենտրոն վարչական շրջանի 9/17-րդ ընտրատեղամասում:

Նա հայտարարել է՝ եթե իրենց ձայները չբավարարեն խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունենալու և ինքնուրույն կառավարություն կազմելու համար, ապա այն ուժերը, որոնք կցանկանան միանալ իրենց, կքննարկեն հարցը: Ուրիխանյանն անդրադարձել է նաև հաշվարկի գործընթացներին: 

«Հուսամ, որ հաշվարկի գործընթացը կլինի օրենքի տառին համապատասխան: Օրվա սկզբից նախազգուշացումներ ենք տարածել, որ խստագույնս պատժվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել օրենսդրությունը և կարգը»,- ասաց Ուրիխանյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով