Վստահված անձի հագուստի վրա փակցված էր դաշինքի խորհրդանիշը |hetq.am|

hetq.am: Երևանի կենտրոնում գտնվող 9/10 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձը իր հագուստի վրա կրում էր դաշինքի քաղաքական խորհրդանիշը։

Զգուշացնելուց հետո ընտրատեղամասի նախագահը վստահված անձի հագուստի վրայից հանեց Հայաստան դաշինքի խորհրդանիշը:

Հիշեցնենք, որ ընտրատեղամասում քարոզչությունը արգելված է։

Ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձինք իրավունք չունեն իրենց հագուստի կամ պարագաների վրա կրել որևէ քաղաքական ուժին սատարող խորհրդանիշ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով