Արման Բաբաջանյանը քվեարկեց հանուն Հայաստանի ժողովրդավար ապագայի և թռիչքի |armenpress.am|

armenpress.am: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկեց հանուն Հայաստանի թռիչքի:

 «Ես քվեարկեցի նաև ընդդեմ գողապետության և հանուն հանրապետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդավար ապագայի: Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ չափազանց կարևոր և էական է մեր պետության ապագայի համար: Ըստ էության, մենք կանգնած ենք ՀՀ-ի լինել-չլինելու ընտրության առաջ: Այս ընտրությունը մեծապես ամրապնդելու է Հայաստանի սուբյեկտայնությունը»,- այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Նա ընդգծեց, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են մեր մեջքն ուղղելու և ոտքի կանգնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով