Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ը անցնելու են, մնացածը պարտվելու են․ Սամվել Բաբայան

Քվեարկել եմ, որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք: Երևանի 9/46 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Անդրադառնալով ընտրատեղամասերից մեկում հնչած կրակոցների և առկա լարվածության՝ Բաբայանն ասաց․ «Մարդիկ պետք  է հանգստանան, ընտրություն է, ոչ դրանով սկսվում է, ոչ էլ ավարտվում։ Ժողովուրդն է, մեկ է, որոշում։  Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ը անցնելու է, մնացածը պարտվեն։ Մարդիկ չարչարվել են ու  ժողովրդի վստահությունը չեն ստացել, պիտի լարված լինեն»։

Սամվել Բաբայանը նաև հավելեց, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, իսկ իրենց ուժին տեսնում է պաշտպանության ոլորտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով