1lurer.am: Առավոտյան 8.00-ից մինչև կեսօր ոստիկանությունում արձանագրվել է 21 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Այս մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:
«Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 1 դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը՝ մարզերում: 7 հաղորդումները վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, գույքը դիտավորությամբ վնասելուն, մարմնական վնասվածք հասցնելուն»,- ասաց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի: